Տնային աշխատանք

25․09․2017
Տնային աշխատանք
Դաս․3 Զինված պայքարը Սյունիքում

Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականների ՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ։ Նրանք 1722թ․ հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում։ Դավիթ Բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հատվածը 1722թ․ աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց Մելիք Բեղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։Հետագայում հայակական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Դավիթ Բեկի գլխավորությամբ 1724թ․ ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշխանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագանցող օսմանյան վտանգը պարսից Թահմապ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը ։ 1727թ․ մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Պաշտպանության ղեկավար Մխիթարը և տեր Ավետիսը դիմեցին զինվորներին․: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ։ Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն , ազատագրեց Մեղրին։ Դավիթ Բեկը 1728թ․ անակնկալ մահացավ; Սակայն 1730թ․ Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի դավադիր սպանոիւթյունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել։

Դավիթ Բեկի մասին վիքիպեդիա

Դավիթ-Բեկ հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Оставьте комментарий