Խորհրդային Հայաստանը և հայկական սփյուռքը 1945-1991թթ.

2-րդ աշխարհամարտից հետո սկսվեց սփյուռքահայերի տեղափոխման շրջանը: 1950թ.ին մեծ թվով հայեր արտագաղթեցին: Հայերը Եգիպտոսում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արևելքի մահմեդական երկրներում, Հոլանդիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում համալրեցին հայկական համայնքներ:

Տարբեր երկրների մեծ և փոքր քաղաքներում, հայ գաղթականները ստիպված էին սկսել ամեն ինչ նորից: 2րդ-համաշխարհայինից հետո մեծացան զգալիորեն ուսանողների, մասնագետների, ծառայողների և գործարարների քանակը: 1960-ին Լիբանանի արդյունաբերական ձեռնարկությունների 18%-ը և արհեստավորական ձեռնարկությունների 43%-ը հայերի ձեռքում էր: Հայկական համայնքներում միշտ կարևոր է եղել ազգային կրթությունը: 1920-ից Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում հիմնվել են հայկական դպրոցներ:

Բեյրութում ՝ Դարուհի Հակոբյանի անվան դպրոցը:

Հալեպում ՝ Նազարյան Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցը:

Թեհրանում ՝ Մարի Մանուկյանի անվան դպրոցը:

Ի շնորհիվ օտար երկրներում հայկական համայնքների և դպրոցների բացման սփյուռքահայերի համար ցայսօր հայերենը հաղորդակցվելու բնական միջոց է:

Պատահական չէ, որ այնտեղ հրապարակվել են շատ թերթեր և ամսագրեր:

Միայն Հալեպում 28 տպարան կար:

Բեյրութում – <<Զարթոնք>> <<Ազդակ>>:

Թեհրանում – <<Ալիք>>

Կահիրեյում- <<Արև>>, <<Յուսաբեր>>

Սկզբնական շրջանում գաղթականների համար շատ բարդ էր նոր բնակությունը հաստատելու Արևմուտքի արագ զարգացող երկրներում: Չունենալով որակավորում ստիպված էին աշխատել որակավորում չպահանջող և քիչ վարձատրվող աշխատանքներով: Ներգաղթած հայերի  համար բարդ էր պատկերացում ունենալը օտար երկրների կյանքի մասին, բացի այդ էլ շատ խորթ էր: Բայց հետագա տարիներիին հայերը իրենց օրինապահության և աշխատասիրության շնորհիվ դարձայ լիիրավ քաղաքացիներ:

Գևորգ Վարդանյանի․ Կենսագրությունը

Ծնվել է Դոնի Ռոստովում, Փետրվարի 17-ին 1924թվականին: Մահացել է 2012 թվականին 87 տարեկան հասակում: Մասնագիտությամբ եղել է հետախույզ, կինը ՝ Գոհար Վարդանյանը, նույնպես եղել է հետախույզ: Կնոջ կեղծանունը եղել է <<Անիտա>>: Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ-ի հերոսի կոչման, Լենինի, Կարմիր դրոշի և մեծ հայրենականի 2-րդ աստիճանի մեդալի: Նրանց ընտանիքը տեղափոխվել է Իրան, երբ նա դեռ 6 տարեկան էր: Հայրը, Անդրեյ Վարդանյանը ՝ եղել է իրանական պաշտոնյա և կապված էր ռուսական ներքին հետախուզման հետ: Հոր ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքների դեռ 16 տարեկանից: 1940-ին ղեկավարում էր հատուկ խմբի: Իրանում կայացվող կոնֆերանսում, նրան էին վստահված երեք խոշոր տերությունների ղեկավարների անվտանգությունը (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ռինսթոն Չերչիլ): Նրան հաջողվել է կանխել եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի կողմից մահափորձը: Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ հետո, Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951 թ. ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում շատ բարդ իրավիճակներում բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ«Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986 թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992 թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը։

Հասարակական կյանքը

1923 թվականին Երևանում այսպես կոչված ինքնավար համագումարը դատապարտեց անցյալ գործունեությունը և որոշում ընդունեց իր գոյությունը Խորհրդային Հայաստանում դադարեցնելու: Իոսիֆ Ստալինը հեռացնում էր հակառակորդներին նաև իր կուսակցությունից: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը զուրկ էր ինքնուրույ քաղաքական հարցեր մշակելուց: 1920-1930 թթ. Կենտկոմի քարտուղարներն էին Աշոտ Հովհաննիսյանը և Աղասի Խանջյանը:

 

Քաղաքական բռնություններ

Առաջին զանգվածային բռնությունը գործադրվեց  Հայ ապստամբության դեմ: 1920թ. ին Հայաստանից արտաքսվեցին 1400 սպաներ: Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին և ուրիշներ: Շատ գյուղացիներ <<կուլակներ>>դեմ էին հակադրական կոլեկտիվացմանը: Նրանք էլ արտաքսվեցին: 1930 թվականին արտաքսվել էր շուրջ 1100 գյուղացիական տնտեսություններ: Բռնություն կիրառվեց շատ հոգևորականների նկատմամբ, 1930-ին ստեղծվեց նոր բռնության ալիք, 1936-38 թվականները կոչեցին <<Սև տարիներ>>: Հարյուրավոր եկեղեցիներ փակվեցին: Կենտկոմի առաջին քարտուղար Ազասի Խանջյանը սպանվեց 1936 թվականին: Անդրկովկասի երկրային կոմիտեյի քարտուղար Իոսիֆ Ստալիննի Դրածո Լավրենտա Բերիա: Հորինվեցին կեղծ գործեր որում կային Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին և Ակսել Բակունցը: Նրանք ձեռբակալվեցին: 1937 թվականին հարցաքննության ժամանակ 3-րրդ հարկի լուսամուտից իրեն նետեց Սահակ Տեր-Գաբրիելյանը, Հայաստանի կառավարության նախկին նախագահը: Այդ պատճառով Իոսիֆ Ստալինը նամակ գրեց Կենտկոմի բյուրոյին, ավելի խստացնել կարգերը և թույլ չտալ հայ ժողովրդի թշնամիներին ազատ թրև գալ և վնասել: Միայն 1937 թվականին ձեռբակալվեցին 5000 մարդ, որի 67 %ը արժանացավ գնդակահարման:

Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները

Անդրկովկասի երեք երեք երկրների միջև տարածքային հիմնախնդիրները լուծելու համար գործում էր հանձնաժողով ՝ Սերգեյ Կիրովի նախագահությամբ: Թիֆլիսում կայացած հանձնաժողովում, Հայաստանի ներկայացուցիչ ՝ Ալեքսանդր Բեկզադյանը, առաջարկեց զիջումների գնալ: Հայաստանին միացնել ԼՂՀ-ն, բայց ցավոք Վրաստանը և Ադրբեջանը համաձայն չէին:

Հայկական տարածքների հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում:

Թուրքիան առիթից օգտվում էր Հայկական հարցի շուրջ օգնություն կորզել, ոչ միայն Անտանտի երկրներից այլև Ռուսաստանից: Ամեն ինչ անում էր որպեսզի խնդիրը լուծվեր իր օգտին, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը: Ռուսաստանը նվիրաբերեց հայկականը հողերը Թուրքիային: Ասելով ՝, որ ստիպված է զոհաբերել հայ աշխատավորների շահերը (Վ. Լենին): 1921թ. ին Մոսկվայում կայացան Ռուս-Թուրքական բանակցությունները, որոնք վերջացան եղբայրության պայմանագրի ստորագրությամբ: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելուց: Հայերը նախատեսել էին վերադարձնել Կարսի, Ալեքսանդրապոլի և Սուրմալույի գավառը: Թուրքերը միայն զիջեցին Բաթումը, այն էլ Վրաստանին: Այսպիսով Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը թուրքաբնակ էր: Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազ. քառ. կմ.: Կարսում կայացող բանակցություններում Հայաստանի պատվիրակության զեկավարն էր Ասքանազ Մռավյանը: Բնկանաբար հայերի պահանջները չէին ընդունվի և պարտադրվեց հայերին ճանաչել իրենց հեղերի կորուստը:

Լոռի և Ջավախք

Ապստամբությունը ղեկավարելու համար Զարաքիլիսայում ստեղծվեց շտաբ ՝ Հովսեփ Լազարյանի գլխավորությամբ: 1921-ին սկսվեց և տևեց 3 օր և Լոռին ազատագրված էր: Այդ ժամանակ Վրաստանը խորհրդայնացվեց և Ռուսաստանը հետ քաշվեց Անդրկովկասից: Հայ-վրացական խնդիրներն էր Ջավախքը (Ախալքալաքը): Հայաստանը պահանջեց հետ վերադարձնել Ջավախքը, բայց Վրաստանը մերժեց, պատճառաբանելով ՝, որ Հայաստանին զիջվեց Լոռին, իսկ Ջավախքը պետ է լինի Վրաստանի կազմում: Այդ ոգով էլ որոշվեց որոշում 1921թվականին:

Նախիջևանի հիմնախնդիրը

Հայաստանի խորհրդայնացման օրն, իսկ Ադրբեջանը որոշեց, որ Նախիջևանը և ԼՂՀ-ն Հայստանից անբաժանելի մասեր են: Սակայն ըստ Մոսկվայի պայմանագրի ՆԱխիջևանը պետք է լիներ Ադրբեջանի խնամակալության տակ, բայց իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները: Իսկ այժմ Նախիջևանը բացարձակ հայաթափված է:

Սևրի պայմանագիրը

Հայաստանի գլխավոր խնդիրը հայկական տարածքային հարցերը լուծելն էր: Այսինքն Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական նահանգները միացնելու Հայաստանին: download1918-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով, Թուրքիան ՝ ընդունելով իր պարտությունը դուրս եկավ պատերազմից: Այսպիսով վերջացավ Առաջին համաշխարհային պատերազմը: 1919 թ. հունվարին, բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը: Այստեղ էին բոլոր Անտանտի հաղթանակած երկրները: (Անգլիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Կուբա, Ճապոնիա, Բրազիլիա, Լիբանան, Չինաստան ձևականորեն, Եգիպտոս, Էկվադոր) (Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են 54 երկրներ 1914-1918թ.թ) (Չինաստանը պաշտոնապես մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմից, բայց մասնակցում էր միայն ձևականորեն. ռազմական գործողություններում Չինաստանի զինված ուժերը մասնակցություն չունեցան): Հայաստանը ներկայացնում էր հայ պատվիրակությունը ՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ: 1912 թվականից գործում էր արևմտահայ ազգային պատվիրակություն՝ Նուբար Փաշայի գլխավորությամբ (եգիպտահայ): Անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացիալ Հայաստանին, օգներ տնտեսապես մինչև կայանար: Հույս կար, որ Հայաստանի խնամակալությունը իր վրա կվերցներ ԱՄՆ-ն: Փարիզի խաղաղության կոնֆերանսում որոշվեց Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին: 1919 թվականին կոմիսար էր ամերիկացի ՝ Ուիլյամ Հասկելը: Ամերիկայի նախագահ, Վուրդու Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և ջերմ պաշտպաններից էր: Սակայն Վիլսոնի կամքին հակառակ, ԱՄՆ- ի սենատը հրաժարվեց Հայաստանի մանդատից: 1920 թվականի օգոստոսի 10-ին Անտանտի երկրները, պայմանագիր կնքեցին սուլթանական Թուրքիայի հետ: Օսմանյան Թուրքիան պատրաստվում էր ճանաչել Միացիալ Հայաստանը, որից հետո պետք է Հայաստան վերադարձվեր 90 հազ. քառ. կմ. տարածք, ընդ որում  հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը:

 

Հայ-Ռուսական․ Հարաբերությունները

1917 թվականին հոկտեմբերյան հեղափոխումից հետո, Ռուսաստանում նոր երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ: Դրանցից մեկը ԽՍՀՄ-ն էր: Նա պայքարում էր սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար: Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ ասում էին <<Կարմիրներ>>: Մյուս կողմը բուրժուական կարգն էր, որոնք չէին ընդունվում բոլշևիկների կողմից: Սրանց էլ կոչում էին <<Սպիտակներ>>: Ռուսաստանում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ: Սիբիրի, Ղրիմի, Դոնի, Կուբանի և այլն: Նոր անկախացած Հայաստանը չկարողացավ նորմալ կապեր ունենալ <<Կարմիրներ>>-ի հետ: Խորհրդային կառավարությունը չէր ուզում ընդունել Հայաստանի անկախությունը:

Գարեգին Նժդեհի ․ Կենսագրությունը

Գարեգին Տեր Հարությունյանը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին  Նախիջևանի Կզնուտ գյուղում: Մայրը Տիրուհի Գյուլնազարանն էր, իսկ հայրը Տեր Եղիշեն: Ընթանիքում եղել են 4 երեխա, ամենափոքր զավակը նա էր: Մանուկ հասակում կորցրել է հորը: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, հետո Նախիջևանի ռուսական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Թիֆլիսի գիմնազիայում, որտեղից էլ 17 տարեկան հասակում միացավ հայ ազատագրական շարժմանը: Սանկտ Պետերբուրգում 2 տարի համալսարանի ուսումից հետո նվիրեց իր կյանքը հայրենիքին և սկսեց պայքարը ընդեմ սուլթանականության և ցարիզմի: Նա եղել է Ռուսաստանի կայսրության քաղաքացի: Ամբողջ կյանքի ընդհացքում արժանացել է 4 շքանշանների:

Սուրբ Գևորգի շքանշան 2-րդ աստիճան

Սուրբ Գևորգի շքանշան 3-րդ աստիճան

Սուրբ Վլադիմիրի շքանշան: 3-րդ աստիճան

Սուրբ Աննայի շքանշան: 4-րդ աստիճան

Մասնակցություն է ունեցել Բալկանյան պատերազմին, 1912 թվականի 1-ին համաշխարհային պատերազմին, Աևևմտահայաստանի ազատագրմանը, Անիի ճակատամարտին և Ղարաքիլիսայի ճակատամարտին:  1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:

Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։

Երբ 1912 թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար, բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով՝ հրաժարվեց մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին և 1913 թ. զորացրվեց:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փողհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար:

1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից : Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

1923 թ-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը – Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։

1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշումով մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում

Մահացել է 1955թվականի Դեկտեմբերի 1-ին, Վլադիմիրի բանտում:

Զանգեզուրի հերոսամարտը․ Գարեգին Նժդեհ

Այլ կերպ ասում են ժողովրդի պայքարը թուրքական, թաթարական և խորհրդային զորքերի դեմԼ 1919-1921 թթ. պատմական Սյունիքի հարավում Զանգեզուրում գեներալ Գարեգին Նժդեհի զեկավարությամբ էր տեղի ունեցել հերոսամարտը: ԱՅդ շրջանում Զանգեզուրը ՀՀ տարասծք էր համարվում: 1919 թվականի մարտին Արսեն Շահբազյանը ընհանուր կոմիսարն էր: Թուրք-ադրբեջանական որոշմամբ նրանք պետք է եղբայրանային, սակայն Սյունիքը խոչընդոտ էր հանդիսանում:

Թշնամին որոշել էր կամուրջ նետել մի մեծ մասի դիակի վրայով: Տաճկաստանի և Ադրբեջանի միջև տեր դառնալով Սյունաց աշխարհին և Գողթանի բնական ամրություններին սարսափի տակ պահելով մեր մատաղ պետությանը:

Նորաստեղծ Հայաստանը տարածքային խնդիրներ ունեցավ հարևան երկրների հետ: Մայիսի 27-ին քեմալական Թուրքիայի օժանդակությամբ կազմավորվում էր Մուսավաթական Թուրքիան 1918-1920 թթ:

Զանգեզուրի հերոսամարտը կարելի է բաժանել 2 փուլի:

1919 թվականի ամառ

1920 թվականի ամառ

Հիմնական պայքարը ընթհանում էր թուրք-թաթարական և մուսավաթական Ադրբեջանի զավթական գործողությունների դեմ:

1921 թվականի ամառ

Կասեցվում էր Զանգեզուրը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի եւ թուրք-ադրբեջանական զինված կազմավորումների ձեռնարկած հարձակումներն էին դրանք: 1919 թվականին Անդրանիկ Օզանյանը հակադրված էր թողնել Զանգեզուրը, որի հետևանքով թուրքական զորքերը ընդհուպ մոտենալով Զանգեզուրի սահմաններին սպառնացին անջատել այդ տարածքը: 

Գավառի կազմակերպական գործում լավ աշախատանք էին տանում Զանգեզուրի ազգային խորհուրդը, Սյունիքի կենտրոնական կոմիտեն, ինչպես նաև գործիչներ Արշակ Շիրինյանը, Զախար Տեր-Դավթյանը, Նիկոլայ Հովսեփյանը և ուրիշներ: 1918 թվականի հուլիսին Անդրանիկ Օզանյանը իր 30 հազարանոց բանակով մտավ Զանգեզուր, այնտեղ էին նաև արցախցի Շուշիի գունդը, որը կազմավորվել էր Թիֆլիսում: Զանգեզուր գործուղվեց Գարեգին Նժդեհը: Ալեքսանդրապոլում կռվի բռնկվլեով թուրքական զորքերի դեմ նահանջեց իր խմբով Ղարաքիլիսա, որտեղ կային բազմահազար հայ փախստականներ: Նժդեհի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որի համար վիրավոր Նժդեհը մեծ քաջության շքանշան ստացավ:

 

Առաջին փուլ

Առաջին փուլում հայերը ճակատամարտում սկսեցին պատրաստվել, պատրաստեցին պայթուցիկ տակառներ, շինարարություն ընթհացավ: 1919 թվականի նոյեմբերին Օխչի-ձորի մարտում հայերը ջախձախեցին թուրք-թաթարական զորքերին, պաշտպանելով մի քանի հայկական գյուղեր: Մեկ ամիս հետո ազատագրեցին Գեզվաձորը: Ադրբեջանում հիմք էին դրել բռնի ուժով տիրանալ Շուշիին, զանգեզուրին, ՋԻվանշիին, Ջեբրայլին: Մարտին Գ.Նժդեհը զրկեց հակառակորդին իր ռազմավարական կետերից, իսկ այդ ընթացքում նրանք ներխուժեցին Կապան: Հայերը որոշ ճակատամարտերում հաղթանակներ գրանցելուց հետո օգնության հասան նաև Արցախին:

 

Երկրորդ փուլ

Կարմիր բանակը 1920 թվականին զավթեց Գորիսը, որից հետո արշավեցին Կապան: Բոլշեվիկների և թուրք-թաթարական զորքերը ձգտում էին նվաճել Կապարագողթը: Այդքան մեծ վիճելի Ղարաբաղը ըսկ հայ-ռուսական պայմանագրի ռազմակալվեց կարմիր բանակի կողմից, ինչպես նաև Զանգեզուրն ու Նախիջևանը: Արդեն ամռանը Գարեգին Նժդեհը հրահանգվեց Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարի կողմից, թողնել Զանգեզուրն ու անցնել Երևան: Սակայն նա չենթարկվեց իրեն, պատճառաբանելով ՝ կարմիր բանակը վերցրել է Արարատյան Հայաստանը:

Հայ-Թուրքական պատերազմը 1920թ-ին

Թուրքական արշավանք 1920, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայկական Հանրապետության դեմ։1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալիգլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-22) ու հայերի դեմ։1919-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1914-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։1919 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիդամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1919-ի նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։

Քեմալական Շարժում

1919 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում (Էրզրում) տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է «ներկայացուցչական կոմիտե»՝ Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919 թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում(Սվաս) տեղի է ունենում «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի(Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչում Մուդրոսի զինադադարովորոշված սահմանները և պայքարի կոչ է անում՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։ Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճողական ձգտում։ Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»:

Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձնում են արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին: 1921 թվականին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացնում է Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։

1921 թվականին Ֆրանսիան անջատ հաշտություն է կնքում Թուրքիայի հետ, որով հրաժարվում է քեմալականների դեմ պայքարից, հեռացնում է զորքերը Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։

1922 թվականին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողնում են Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժում են Իզմիր(Զմյուռնիա) և կոտորում հայ և հույն խաղաղ բնակչությանը:

1922 թվականի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվում է զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև։ Հոկտեմբերի 13-ին զինադադարին է միանում նաև Հունաստանը։ Պատերազմն ավարտվում է Լոզանի կոնֆերանսով (1922-23), որը ճանաչում է թուրքական անկախ պետությունը։