ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.Միկրո և Մակրոէվոլյուցիա, դրա ուղղությունները՝ իդիոադապտացիա, արոմորֆոզ, ընդհանուր դեգեներացիա:

Մակրոէվոլյուցիան կյանքի ընթացքում տեղի ունեցող մեծ փոփոխություններն է: Օրինակ՝ կմախքային համակարգի էվոլյուցիան:

Միկրոէվոլյուցիան կյանքի ընթացքում կատարվող փոքր, չնչին փոփոխություններն է: Օրինակ՝ սերինոսների կտուցների փոփոխությունը:

Իդիոադապտացիան կենդանի օրգանիզմների մոտ ի հայտ եկող հարմարանքներն են, որոնք առաջանում են միաջավայրի պայմանների փոփոխության արդյունքում: Օրինակ՝ փղի կնճիթը, ընձուղտի վիզը:

Արոմորֆոզն էվոլյուցիայի այն տեսակն է, երբ կենդանի օրգանիզմների մոտ բարդանում, փոփոխվում են կառուցվածքն ու կենսագործունեությունը: Օրինակ՝ բույսերի ֆոտոսինթեզը:

Դեգեներացիան կենդանի օրգանիզմների կառուցվածքի հետ զարգացումը կամ պարզեցումն է: Օրինակ՝ մակաբույծները:

2.Անհատական զարգացում՝ սաղմնային և հետսաղմնային (նկարագրել դրանց փուլերը):

ա) Սաղմնային զարգացումն ընթանում է բազմաբջիջ կենդանիների սաղմնային կամ ձվային թաղանթում: Սաղմնային զարգացման փուլերն են՝ բեղմնավորում, գաստրուլյացիա, օրգանոգենեզ, ծնունդ:

Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո մանր բջիջների: Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են սաղմնային թերթիկները և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների դեպքում նաև եռաշերտ կառուցվածք: Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի, իսկ ծննդի ժամանակ  սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ և ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ:

բ) Հետաղմնային փուլը սկսվում է սաղմի ծնվելով: Հետսաղմնային շրջանի փուլերն են՝աճ և ձևավորում, հասունացում և ծերացում: Աճի և ձևավորման փուլում սաղմը չափերով մեծանում է ու շարունակվում է օրգանոգենեզը: Հասունացման փուլում ձևավորվում է սեռական համակարգը և տեղի է ունենում բազմացումը: Ծերացման փուլում մարմինը հետ զարգացում է ապրում, որն էլ տանում է բնական մահվան:

3.Գոյության կռվի ձևերը՝ միջտեսակային, ներտեսակային, պայքար անբարենպաստ պայմանների նկատմամբ:

Կան գոյության կռվի երեք տեսակներ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

Ներտեսակային կռիվը տեղի է ունենում միևնույն տեսակի օրգանիզմների միջև:

Միջտեսակային կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների օրգանիզմների միջև:

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ կռիվն ընթանում է շռջակա միջավայրի պայմանների դեմ՝ գոյատևելու նպատակներով:

ՏԵՍԱԿ,ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱ, ԷՎՈԼՈՒՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՈւՂԻՆԵՐԸ՝ ԱՐՈՄՈՐՖՈԶՙ ԻԴԵՈԱԴԱՊՏԱՑԻԱ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԳԵՆԵՐԱՑԻԱ

Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:

Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներումմեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։

Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Ի հակադրություն արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:

Ընդհանուր դեգեներացիան որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ, ՕՐԳԱՆԶՄՆԵՐԻ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են եգի, տարածքի և սննդի համար: Միջտեսակայինը կռիվն է տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև: Գոյություն ունի պայքար անբարենպաստ պայմանների դեմ ևս:

Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նրանք ունեն տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որր հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լո­ղակներ և այլն:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը կամ կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել կամ մահանալ:

Ճարպեր

Ճարպերը բուսական և կենդանական հյուսվածքների բաղադրիչներ են։Հիմնականում բաղկացած են տարբեր ճարպաթթուների գլիցերինի միացություններից ՝ գլիցերիդներից։Կենսաբանորեն պարունակում են ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ։Ճարպերը սննդի առավել և անհրաժեշտ կալորիական բաղադրամասեր են և օրգնաիզմի էներգիայի աղբյուր։Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի բուրմունք և համ են տալիս մթերքներին։Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1-1,5գ՝ 1կգ զանգվածի հաշվով (օրինակ ՝ 70կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70-105գ)։Տարիքի հետ խորհուրդ է տրվում ճարպերի օգտագործումը պակասեցնել։Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70%-ը լինի կենդանական, իսկ 30%-ը ՝ բուսական ծագման։Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի կարգը։Կենդանական են տավարի, խոզի,սագի,ոչխարի ճարպերը։Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից։Դժվարահալ ճարպերն են ՝ խոզի, տավարի, ոչխարի, որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան կարագը, բադի ու սագի ճարպերը և ձեթերը (պնդացման ջերմաստիճանը 37օC-ից ցածր է։)Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, E վիտամիններով,ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում։Համակցված (կենդանական և բուսական ) ճարպերից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին։Ճարպի ոչ բավարար քանակություն պարունակող սնունդը քիչ սննդարար (ցածր կալորիական է ), իսկ չափից ավելի ճարպ պարունակող սնունդը դժվարամարս է, ինչը և կարող է հանգեցնել ճարպակալման։

Ածխաջրեր

Ածխաջրերը քիմիական միացություններ են ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։Ածխաջուր  են կոչվում , որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ ՝ Cn(H2O)m:Քիմիական հատկություններով և կառուցվածքով ունեն շաքարների բնույթ։Ճարպերի և սպիտակուցների հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն կենդանիների և մարդու օրգանիզմներում ընթացող Էներգիայի ու նյութերի փոխանակության շարժընթացում։Կենդանական, բուսական և բակտերային օրգանիղմների կազմության մեջ։Ածխաջրերը կենդանիների և մարդու սննդի կարևոր բաղադրամասն են և ապահով են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից ։Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի։

Միաշաքարներ կամ պարզ շաքարներ ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),

Օլիգաշաքարներ, սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ)մինչև 10 միաշաքարային մնացորդներ։

Երկշաքար են եղեգնաշաքարը, ածիկաշաքարը, կաթնաշաքարը և այլն։

Բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից։Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն։

Պտղաշաքարը պարունակվում է մեղրում (մոտ 50%) և որոշ մրգերում։

Կաթնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և գալակտոզի մնացորդներից ։Պարնակվում է մեծ քանակությամբ մայրական կաթում ՝ 5,5-8,4%, կովի կաթում ՝ 4-5%։

Եղեգնաշաքարը կազմված է պտղաշաքարի և խաղողաշաքարի մնացորդներից։

Բազմաշաքարները բնական բարձրամոլեկուլային միացություններ են ։

Թաղանթանյութը բուսական հյուսվածքների հիմանական կառուծբացքային բաղադրիչն է։

Օսլան հիմնական բույսերի պահեստային սննդանյութն է։

Գլիկոգենը կամ կենդանական օսլան կենդանիների և մարդու պահեստային կարևոր բազմաշաքարն է։Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%)։

 

Սպիտակուցներ

Պրոտեինները կամ սպիտակուցները կազմում են մեր օրգանիզմի չոր զանգվածի 44%-ը։ Կան լիարժեք և ոչ լիարժեք սպիտակուցներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից։Սպիտակուցները ազոտ պարունակող օրգանական նյութեր են, որոնք օրգանիզմի աճի և վերաճի համար անհրաժեշտ բիոգեն ազոտի անփոխարինելի աղբյուր են ։Դրանք նպաստում են սննդի մարսողությանը, հյուսվածքները վերականգնվելով նպաստում են օրգանիզմի աճին։Կենդանական սպիտակուցները ՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի բարձացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը։Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը , որը հանգստացնում է նյարդային համակարգը և լավացնում քունը։Դրանք չափազանց կարևոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենևին չի նշանակում մսամթերքից հրաժարվել։

Ուսումնական նյութ

Կմախքը

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։

Շարժուն միացումը ամենատարածված տեսակն է և այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։ Ոսկրերի հոդամակերեսը պատված է ողորկ աճառով, որի շնորհիվ գլխիկը սահելով շարժվում է հոդափոսում։ Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։

Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։

Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը)։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաձիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։ կմախքում տարբերում են հետևյալ բաժինները՝ գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների կմախք։

Կռճիկային ձկներ

Կռճիկային ձկների

Կռճիկային ձկները մտնում են ձկների վերնադասի մեջ։

Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ Կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։

Մարսողական համակարգը

Կռճիկային ձկների մարսողուրյան համակարգը ընդհանուր կառուցվածքով նման է մյուս ողնաշարավորների նույն համակարգին, սակայն կան որոշ առանձնահատկություններ։ Բերանի խոռոչում գտնվում են խոշոր ատամները։ Կլանի մեջ են բացվում ցայտիչները։ Ստամոքսը մեծ է՝ մանավանդ միջին չափեր ունեցող շնաձկներինը։ Աղիքն ավելի լայն է, ունեն պարուրաձև փական, լյարդ՝ լեղապարկով, որի ծորանը բացվում է բարակ աղիքի վերին բաժնում՝ մարմնի խոռոչում։ Ստամոքսի ուռուցիկ մասում տեղադրված է փայծաղը։

Շնչառական համակարգը

Շնչառության օրգանները ներկայացված են մարմնի ամեն մի կողմում տեղադրված հինգխռիկային ճեղքերով։ Վերջիններս սկսվում են ըմպանից, անցնում արտաքին խռիկային խոռոչներ և բացվում դուրս ինքնուրույն անցքով։ Խռիկային ճեղքերն իրարից սահմանազատված են միջխռիկային միջնապատերով, որոնց մեջ տեղադրված են խռիկային աղեղները։

Արյունատար համակարգը

Արյունատար համակրգը փակ է, սիրտը երկխորշ է։ Սրտում միշտ երակային արյուն է։ Սիրտը բաղկացած է չորս բաժնից՝ երակային ծոցից, նախասրտից, փորոքից և զարկերակային կոնից։ Փորոքից սկսվում է զարկերակային բուրգը, որը ծագումով համապատասխանում է փորոքին, այսինքն՝ կազմված է միջաձիգ-զոլավոր մկաններից։ Զարկերակային կոնի լուսանցքում կան փականներ, որոնք արգելակում են արյան հոսքը դեպի հետ։

Արտաթորության համակարգը

Արտաթորության օրգանները ներկայացված են իրանային երիկամներով։ Սրանք զույգ երկար մարմիններ են, որոնք տեղադրված են ողնաշարի կողքերին՝ մարմնի գրեթե ամբողջ երկարությամբ։ Այս երիկամների առջևի մասը խիստ նեղացած է, իսկ հետին մասը՝ լայնացած։

26.02.2017

Տափակ որդեր

  Տափակ որդեր   տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։

Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներքին օրգաններ

Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։

Տափակ որդերի բազմացումը

Արյունատար և շնչառական օրգաններ

Արյունատար և շնչառական օրգաններ չունեն։

Մարսողական համակարգ

Մարսոական համակարգը սկսվում է բերանային անցքով, որին հաջորդում են ըմպանը, կերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։

Սեռական համակարգ

Երկու Տուրբելարիաների զուգավորումը

Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովվում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։

 

մակաբուծ որդեր

 

 

Կենսաբանություն
Մակաբույծ որդեր

Խոզի երիզորդ
• Այս հիվանդության հարուցիչը Taeni solium-ն է,
որը պատկանում է ժապավենաձև որդերի
դասինֈ Սրանց հասուն ձվերի եր...

Սրատուտ
•

Սրատուտը՝Enterobius
vermicularis -ը, դասվում
է կլոր որդերի շարքին,
երկսեռ մակաբույծ է,
էգերն ունեն 9-12 մմ
երկա...

Ասկարիդ

Ասկարիդները մակաբուծում են մարդու աղիքներում:
Ասկարիդի Էգն օրական կարող է դնել մինչև երկու
հարյուր հազար անհաս ձո...

 

 

 

Լյարդի ծծան
Լյարդի ծծան, ծծող
որդերի ներկայացուցիչֈ Մարմինը
տերևանման է, 3-4 սմ երկարությամբֈ
Մարմնի առջևում գտնվում է բեր...

 

Թեստ
1.Լյարդի ծծանի լողապոչ ունեցող թրթուրը վեր է ածվում ցիստայի.
ա)կովի լյարդի մեջ
բ)խխունջի լյարդի մեջ
գ)ջրային բույսի վ...

 

3.Եզան երիզորդի ձվից դուրս է գալիս.
ա)կեռիկներով թրթուր
բ)լողապոչով թրթուր
գ)թարթիչներով թրթուր
դ)ֆինա
4.Երիզորդը սնունդը ...

 

 

 

սպիտակ պլանարիա

Սպիտակ Պլանարիա, 1-2 սմ երկարությամբ, տերևաձև մարմնով որդ։ Ապրում է լճակներում, գետերի տակին։ Վարում է մեծ մասամբ թաքնված կենսակերպ։ Պլանարիա կարելի է գտնել քարերի, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մասում։ Պլանարիայի ողջ մարմինը պատված է թարթիչներով, որոնք տեղաշարժման դեր են կատարում։ Մարմնի հետևի մասը սուր է։ Մարմնի առջևում է գտնվում պլանարիայի երկու սև աչքերը։ Պլանարիայի մաշկի տակ գտնվում են օղակաձև, երկայնակի, շեղ դասավորված մկանները։ Մաշկը և մկանային շերտերը սերտաճել են և կազմում են որդի մաշկամկանային պարկը։ Պլանարիան եռաշերտ կենդանի է՝ կազմված է էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից, ունի հյուսվածքային չորս տիպ։

—Մարսողական համակարգ— Պլանարիան սնվում է ջրում ապրող մանր կենդանիներով` գիշատիչ է: Պլանարիայի բերանը գտնվում է մարմնի փորային կողի մեջտեղում, հարձակվելիս նա մարմնով սեղմում, ծածկում է զոհին և բերանից հանելով իր մկանուտ կլանը` դրանով շրջապատում է որսին ու կուլ տալիս կամ ծծում նրա պարունանությունը: Մարսողությունը տեղի է ունենում աղիքում,որն առաջնացնում է 3 ճյուղ: Դրանցից մեկը ուղղվում է դեպի մարմնի առջևի ծայրը, իսկ երկուսը` կլանի կողքերով դեպի հետևի ծայրը: Այդ երեք ճյուղերն էլ նորից ճյուղավորվում են` ծայրերում առաջացնելով բազմաթիվ փակ, փոքր խողովակներ: Դրանց մեջ սնունդը մարսվում է, իսկ չմարսված մնացորդները հեռացվում է բերանային անցքով:

 

լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օրինակ․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։

 

 

 

 
Լրացուցիչ աշխատանք
Պատրաստել ուսումնական նյութեր՝թվարկված  մակաբուծների առաջացրած հիվանդությունների վերաբերյալ:

 

 

Լյարդի ծծան

լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օր․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։