ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 22-26.04.2019

Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

3.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ 15-19.04.2019

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)v

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

3։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

4.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։

Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

Գործնական քերականություն

Վարժություն.1) Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմել 2-ական նախադասություն:Բառերը գործածել տարբեր իմաստներով:
Հաց,ծով,ալեկոծվել,քար,երկաթ

Հաց-Նա իր արդար քրտինքով վաստակեց իր օրվա հացը:
Տղայի ծնողները աղ ու հացով դիմավորեցին աղջկան:

Ծով-Մենք այս շաբաթ ընտանիքով գնացել էինք Սև ծով:
Անիի ծով աչքերը բոլորին գրավել էր:

Ալեկոծվել-Ես ալեկոծվել էի այն ամեն ինչից,ինչը որ եղել էր:
Ես ալեկոծվեցի, որովհետև ինձ նեղացրել էին:

Քար-Նրա սիրտը նման է քարի:
Ես և եղբայրս բարձրացել էինք մեծ քարի վրա:

Երկաթ-երկաթը տաք-տաք են ծեծում:
Սնդուկի մեջ միայն երկաթի կտորանք էր:

Վարժություն.2) Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1.առվակ (կարկաչուն, մոլորված, լայն) 2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ) 3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն) 4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն) 5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ) 6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ) 7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց) 8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ) 9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր) 10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն):

Վարժությսւն.3) Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
մարտ-ամիս, ճակատամարտ
կետ-ջրային կենդանի, <․>, միջակետ
խնդիր-գլուխկոտրուկ, խոչնդոտ
խորհուրդ-առաջարկել, ժողով
քանոն-երաժշտական գործիք, գրենական պիտույք
ներշնչել-շնչել, զգալ
դատարկ-
խնամի-խնամել, հարսի կամ փեսայի հայր և մայր
գլուխ-գլուխ, բանաստեղծության քառյակ, գլխավոր

Վարժություն.4) Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Ինձ դուր է գալիս Եղիշե Չարենցի՝ Գիտե՞ք, որ գարուն է արդեն բանաստեղծության առաջին տունը։
Այս տունը մենք կառուցել էնք, որպեսզի այնտեղ մենք միասին խաղանք։

Բայ

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

1.շրջելիս-(ե խոնարհում, պարզ բայ)

2.լողալով-(ա խոնարհում, պարզ բայ)

3.նստած-(ա խոնարհում, պարզ բայ)

4. քաշած-(ա խոնարհում, պարզ բայ)

5.հենած-(ա խոնարհում, պարզ բայ)

6.Մոտենալ-(ա խոնարհում, պարզ բայ)

7.սուզվել-(ե խոնարհում, պարզ բայ)

8.Թողնել-(ե խոնարհում, պարզ բայ)

9.կազմակերպված- (ա խոնարհում, ածանցավոր բայ)
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել- իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել-տեսնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել-ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել-հասնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել-հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել-փախչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել-
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել-կորչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել-կոտրատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել-ցատկոտել

 

 

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել-ծարավել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել-գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել-խորովել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել-բղավել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել-գովել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել-նկարել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ-բաշխել
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել-ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել-նախորդել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել-փայլեմ
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել-ցատկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել-սղոցել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել-վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել-ճշգրտվել

 

 

 

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՏԵՐՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…

ՄԵՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐ

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

 2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փոկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, քսուկ, օգուտ։

 3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոտք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրց, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, ործկալ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոչիլ, կաչաղակ, վերջ։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԲԱՂԱԴՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։

Փոքր ծառ է սովորական նշենին: Հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40սմ բնի տրամագծով: Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նախ բարձր դեկորատիվ ծառատեսակ է: Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում:
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով, մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ:
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ, միություն, գինեգործկիսալուսին, թիավարել, վիպասանշինարարություն, հիվանդասենյակ, գիրանալգիտունվիրահատելվիճահարույց,գիսավոր, հիանալի, լիություն, զինագործսիրավեպդիմաքանդակ, կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ մեկ անձ: Օրինակ՝

  1. Կատու – կատուներ
  2. Շուն շներ
  3. Տուն – տներ

Հոգնակի թիվը կազմվում է եզակի թվից՝ -եր կամ –ներ վերջավորությամբ: Կան բացառություններ:

  1. Տիկին – տիկնայք – տիկիններ
  2. Պարոն – պարոններ – պարոնայք
  3. Անձ – անձեր – անձինք

Մի խումբ բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, որը հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է: Օրինակ՝

  1. Բեռ – բեռներ
  2. Գառ – գառներ
  3. Նուռ – նռներ
  4. Թոռ – թոռներ
  5. Ծունկ – ծնկներ
  6. Մուկ – մկներ
  7. Մատ – մատներ
  8. Հարս – հարսներ
  9. Ռուս – ռուսներ

Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմվում է գաղտնավանկ ը-ով , այդ բառերի հոգնակին կազմվում է –էր վերջավորությամբ: Օրինակ՝

  1. Կայսր – կայսրեր
  2. Աստղ – աստղեր
  3. Դուստր – դուստրեր

Բացառություն են կազմում հետևյալ բառերը՝

  1. Արկղ – արկղեր – արկղեր
  2. Անգղ – անգղեր – անգղներ
  3. Գամփռ – գամփռեր – գամփռներ

Այն բարդ բառերը, որոնց երկրորդ արմատը միավանկ գոյական է, հոգնակին կազմվում է –եր -ով: Օրինակ՝

  1. Ծաղկեփունջ – ծաղկեփնջեր
  2. Դասագիրք – դասագրքեր
  3. Ոտնաձայն – ոտնաձայներ
  4. Թաղամաս – թաղամասեր
  5. Հեռագրասյուն – հեռագրասյուներ
  6. Խաչքար – խաչքարեր

Այն բարդ բառերը, որոնց երկրորդ միավանկ բաղադրիչը բայ է, գործողություն է ցույց տալիս, հոգնակին կազմվում է –ներ –ով: Օրինակ՝

  1. Ժամացույց – ժամացույցներ
  2. Խաչակիր – խաչակիրներ
  3. Մանկավարժ – մանկավարժներ
  4. Մեղվաբույծ – մեղվաբույծներ

Բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է –ներ –ով: Օրինակ՝

  1. Ավազակ – ավազակներ
  2. Հոգի – հոգիներ

Եթե բազմավանկ բառը վերջանում է ն տառով, ապա հոգնակին գրվում է երկու ն-ով:

  1. Սեղան – սեղաններ
  2. Նստարան – նստարաններ
  3. Պահարան – պահարաններ

2018-2019 Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2018-2019 ուսումնական տարվա ամփոփում, հայոց լեզու և գրականություն առարկայից:

Սովորողի միասնական ուսումնական ժամատախտակ

Սովորողի անհատական ուսումնական դասսացուցակ

Լրացուցիչ կրթություն ՝  վոլեյբոլ

Մարզական ակումբը ՝ վոլեյբոլ

Ընտրությամբ գործունեություն ՝ վրացերեն

 

Ուսումնական սեպտեմբեր

ուսումնական հոկտեմբեր

ուսումնական նոյեմբեր

ուսումնական դեկտեմբեր