ԱԿՍԵԼ ԲԱԿՈւՆՑ «ԳԱՎԱՌԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ»

Գորիս (Զանգեզուր), 18 դեկտ.

Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Եթե հիշատակում են խոշոր ավանները, մեր քաղաքն էլ նրանց կարգում են դասում և նշանակում: Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. քաղաքի մի ծայրից կարելի է մեկին մյուս ծայրից բարձրաձայն կանչել, և նա կգա, ճաշիդ կհասնի:

Մեծ քաղաքում կզարմանան, եթե մի օր երկաթուղի չլինի. մեր քաղաքն ուրախ է, եթե շաբաթը մի անգամ փոստ է գալիս: Այդ լուրը բերնե բերան տարածվում է. փոստը գալուց մի օր առաջ են իմանում, որ արդեն այսինչ գյուղից ճանապարհվել է: Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝

— Օհա՜ն, ես նամակ չունե՞մ.

Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:

Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ: Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով:

Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:

Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար: Եթե ժողովուրդը գիտե, որ Աթասանց Իվանը փոխօգկոմի վարիչն է, նա շատ լավ ճանաչում է և նրա ձիուն, Իվանի ձիուն: Եթե այդ ձին մի ուրիշ մարդ նստի, տեսնողը պիտի ճանաչի և ասի.

— Էս ընկեր Իվանի ձին է…

Մեր փոքրիկ քաղաքում, որ երկաթուղուց 200 վերստ հեռու է, բարձր լեռներով շրջապատված, հնուց ավանդ մնացած սովորույթ շատ կա. իգիթ լինելու, լավ ձի քշելու, փողոցներով սրարշավանցնելու, գյուղին մոտենալիս ձիու սանձը մի քիչ թափահարելու, որ ձին վիզը կեռ պահի, բարձրախոս լինելու և էլի այսպես տեսակ-տեսակ շարժ ու ձև, իրեն կեցվածքին ու տեսքին վայելուչ ձևտալու անմիտ սովորույթ:

Անցյալ գարնանն էր, որ մեր քաղաքի գլխով առաջին անգամ աերոպլան թռավ, իսկական և ոչ թե հնարովի. շատերը նույնիսկ ձայնը լսեցին, մի խուլ դռռոց: Այդ օրը քաղաքն անօրինակ տեսքէր ստացել, ասես ժողովրդյան պատուհաս էր շարժվում դիմացի լեռներից: Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է: Այդ օրը քաղաքի ամենից լավ օրն էր. դեռ մինչև հիմա էլ շատ մարդիկ մի բան հիշել տալու դեպքում, ավելացնում են:

— Հերու էր, էն որ այերոպլանգան շուռ էր գալիս երկնքում:

Շատ անիմաստ կլիներ մեր փոքրիկ քաղաքի գոյությունը, եթե նրա հիշատակման արժանի կողմերը՝ փոստը լիներ, կամ զագսի ձին և կամ թե անցյալ տարվա աերոպլանը:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը փոքր է, Մեր քաղաքը գրպանի քարտեզի վրա ամենևին մի փնտրեք, փոքր է, չեն նիշել, թեկուզ որպես միջակետ: Քաղաքը փոքր է, հազիվ հիսուն ժամացույց լինի. դե հո ամեն ամիս չպիտի տանենժամագործի մոտ:
  • քաղաքը հարուստ չէ, Խորհրդային Միության մեջ հազարներով են մեր քաղաքի չափ բնակավայրեր, որոնք չունեն գործարանի և ոչ մի ծխնելույզ, ոչ մի անգամ սուլիչի ձայն չեն լսել, խոտով պատած և աղբոտ փողոցներով երբեք օթո չի անցել. Շատ մարդ ձի չունի, իսկ կան բաժիններ, որ մի քանի ձի ունեն: Մեր քաղաքի բոլոր բաժինների վարիչները (նույնիսկ զագսի) ձի ունեն՝ շրջան գնալու համար:
  • քաղաքի ճանապարհները ասֆալտապատ չեն, Կառք չկա. միայն մի կառք գործկոմն ունի, բայց ճամփեքը առապար են, քարոտ, միայն տոն օրերին են լծում, ձիերը զարդարում գույնզգույն փնջերով ու զանգուլակներով և ման ածում քաղաքի կարճ ու լայն փողոցներով: Քաղաքից գյուղ կամ ոտքով պիտի գնալ, կամ ձիով: Քաղաքում միայն եզան երկու սայլ կա, որ լծում են միայն այն դեպքում, երբ տուն շինելու համար հարկավոր է գետից քար բերել:
  • քաղաքում բոլորն իրար ճանաչում են,Ցրիչ չկա. նամակդ ինքդ գնա ստացիր. մտիր փոստ և վարիչին ընկերաբար ասա, որպես մոտ ծանոթի՝ Օհա՜ն, ես նամակ չունե՞մ. Եթե դու չունենաս ոչինչ, գոնե կիմանաս, թե քաղաքում ուրիշ էլ ով նամակ կամ լրագիր ստացավ. հարցրու Օհանից, նա անգիր գիտե:
  • մի մարդը մի քանի գործ է անում: Մեր քաղաքը միայն մի ժամագործ ունի, որ ազատ ժամերին կոշիկ է կարկատում, պարապ չմնալու հաւմար:

բ) Ինչո՞ւ հետևյալ նկարագրությամբ հաստատվեց, որ խորհրդային իշխանությունը հաստատ է.  «Աերոպլանը երևաց երկնքի կապույտում, մի քանի անգամ պտույտ տվեց քաղաքի գլխին և կորավ կապուտակ հեռվում: Շատերը միայն այդ օրը համոզվեցին, որ աերոպլան («այերոպլանգա») կա, իսկ ոմանք էլ…(երդվյալ հակահեղափոխականները), որ խորհրդային իշխանությունը հաստատ է»: 

ԿՈՆՖՈւՑԻՈՍ «ԶՐՈւՅՑՆԵՐ ԵՎ ԱՍՈւՅԹՆԵՐ»

Կոնֆուցիոսն ասում է.

Երտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Կարդացե՛ք ստեղծագործությունը ևկատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

      աՄեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Հնում սովորում էինորպեսզի կատարյալ լինենհիմա սովորում ենորպեսզի հայտնի դառնան:
  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ,   բայց չեն քայլում նրանց ետևից,  իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներինբայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Խելացի մարդիկ ստեղծում են իրենցսեփական կյանքն ու առաջ չենշարժվում ուրիշների շնորհիվ, իսկհիմարները անիմաստ վատնում ենիրենց կյանք` ուրիշ մարդկամցհետևելով:

բՁեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Իմ կարծիքով նախ դու պետք է քեզ լավ ճանաչես իսկ հետո դիմացինտ քեզ ճանաչի  և պետք չէ մտածելոր մարդիկ քեզ չեն ճանաչումայլ նախ դու պետք է փորձես ճանաչել մարդկանցքո իսկ օգտի համար:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Մարդկանց մեջ չի կարելի տարբերություն դնելքանի որ ամեն մարդ ունի իր լավ ու վատ կողմերը, յուրաքանչյուր մարդել ունի առավելություն և թերություն , իմ կարծիքով պետք չէ մարդկանց քննադատել և համեմատել:

ԴԻՆՈ ԲՈւՑԱՏԻ «ԽԵՂՃ ԵՐԵԽԱ»

  Մի զբոսայգում  երեխանրի  խմբերը  պատերազմ են խաղում: Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում,  նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով: Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում  մոր մոտ:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ,  փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը  փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր  բառերով արտահայտել:
Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան   էր  խնդրում:
Բայց դա մի պահ եղավ միայն:
-Դե արի, Դոլֆի,  շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան  թափով քարշ տվեց  տուն:
Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:
-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.
«Ցտեսություն, տիկին Հիտլեր»:

 

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ առաջադրանքները.

ա)  Ցո՛ւյց տվեք երկու կին կերպարներիհակադրությունը: Ո՞րն  է այդ հակադրությանանհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Այն կինը,որը շոյեց տղայի գլուխը շատ բարի էր, և իմկարծիքով շատ լավ ու բարի մայրիկ կարող էր լիներ։Իսկտղայի մայրը ջղայն էր ու խիստ, բայց դա ամենևին չինշանակում, որ իր որդուն չի սիրում։

Տարբերությունը հետևյալն էր մեկը բարի էր ևհասկացող,իսկ մյուսը ՝ ջղային և խիստ։

բ) Բացատրե՛ք վերջին արտահայտության՝«Ցտեսություն, տիկին Հիտլեր  և վերնագրի՝ «Խեղճերեխա,  գաղափարական կապը:

Այդ արտահայտությունով հեղինակը ուզում էր ասել,որ կինը շատ խիստ ու դաժան էր վարվում երեխայի հետ։Եվ երեխան պարզապես մեղք էր այդպիսի դաժան, ևխիստ վերաբերմունքի արժանանալու համար։

Ահմադի ուղտը

ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Մոր երազի անհրաժեշտությունը այն էր, որ եթե Ահմեդը չտեսներ իր մոր երազում, ապա նա չէր օգնի մյուսներին և չէր գտնի իր ուղտին:

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.

Մարդիկ ցանկութուն ունեն իրենք իրենց գործեր հաջողությամբ պսակելու՝ ամեն հնարավոր ձևով, թեկուզ մյուսի գործին վնասներ հասցնելու գնով:

  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:

 

Վերլուծություն

Ես կարծում եմ, որ առաջնայինը պետք է իր գործը լինի, քանի որ իր գործը միայն իրենը չի, այլ իր ընտանիքինը: Իհարկե կարելի է օգնել բոլորին, բայց պետք չէ մոռանալ սեփական գործերի մասին: Լավություն անողը լավություն է ստանում, կա այսպիսի մի խոսք, ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ խոսք է: Պետք է օգնել միմյանց:

Հովհաննես Թումանյան.Ահմադը

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ  առաջադրանքները.

ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ
Ահմադը տան սիրելի տղան է,
Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադըհիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլհետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապսչորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էինգտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թեուրիշ ինչ կուզի սիրտը:
Ահմադը հարազատի պես էր վերաբերվումբոլորին,
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում,ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թեհարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտիցվերցնում էր տալիս:
Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքանտան մյուս անդամները,
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում,ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թեհարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտիցվերցնում էր տալիս: Տան աղջիկներին ուփոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր,ինչպես և մյուս քեռիներս:

Ահմադը տան ծառան էր:
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուսքեռիներս վերադարձան: «Բայց ինչու՞ էին լացլինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,―մտածում էի ես:
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:
― Իրենց տունը ո՞րն է․․․․
― Ուրիշ տեղ է:
― Ահմադը ո՞վ էր որ․․․․
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանիտարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավու գնա՜ց․․․․
― Բա էլ չի՞ գալու:
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:

Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,

Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,

Օտար մարդն էլ կարող Է հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,

Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

Ահմադը հեղինակի ընտանիքի ծառաներից էր, բայց ընտանիքն  այնքան էր սիրում նրան, որ համարում էր ընտանիքի անդամ և նույնիսկ ամենասիրելի տղան: Ահմադը օտար էր, բայց իրեն ընտանիքի անդամ էր զգում:

Նախագծային ուսուցման ստուգատես

Կար չկար մի շատ արագ հաստատակամ և անսահմանափակ երիտասարդ մարդ: Եվ մի անգամ նրա հայրը տվեց նրան տոպրակ  եղունգների և ամեն անգամ պատժում էր, երբ նա չէր պահում իր զայրույթը, քաշեք մի եղունգը ցանկապատի մեջ:

Առաջին օրը մի քանի տասնյակ եղունգներ տեղադրվեցին: Մեկ այլ շաբաթ նա սովորեց զսպել իր զայրույթը և ամեն օր սյուների մեջ մտնող եղունգների թիվը սկսեց նվազել: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է վերահսկել իր բնավորությունը, քան եղունգները քաշեն:

Վերջապես, եկավ այն օրը, երբ նա երբեք չի կորցրել իր համբերությունը:Նա պատմեց այդ մասին իր հորը և նա ասաց,որ այս անգամ ամռն օր,երբ տղային հաջողվի վերահսկել իրեն, կարող է հանել ցանկապատի միջից միարժամանակ մեկ եղունգ:

Անցավ ժամանակ, և եկավ մի օր,երբ նա կարողացավ հայտնել հորը այն մասին, որ ցանկապատի մեջ չի մնացել ոչ մի եղունգ: Այդ ժամանակ հայրը վերցրեց տղայի ձեռքից և տարավ ցանկապատի մոտ:

Դու լավ հաղթահարեցիր, բայց տեսնում ես, քանի հատ փոս կա ցանկապատի վրա? Նա արդեն երբեք չի լիմի այնպես ինչպես այն ժամանակ էր: Երբ ասում ես մարդուն ինչ-որ բան ջղայն, նրա մոտ մնում է հենց այսպիսի վերք, ինչպես և այս փոսերը:Եվ կարևոր չէ, քանի անգամ դրանից հետո քանի անգամ ներեղություն կխնդրես, վերքը միևնույն է կմնա:

 

Աղբյուրը՝-https://pritchi.ru/id_820

ԴԻՆՈ ԲՈւՑԱՏԻ «ԿՈՐՍՎԱԾ ՕՐԵՐ»

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.

  • այդ օրերը բոլորն էլ անցած էին,
  • երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
  • երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
  • բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

բ)  Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.

  • -Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Կարդում ենք Չարենց

 Մարիոնետկա

 

Կամաց, կամաց, կամաց, կամաց,

Ոտքերն հողին, հողին, հողին`

Եկավ-գնաց, եկավ-գնաց,

Գունատ, դեղին, գունատ, դեղին։

 

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,

Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―

Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,

Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

 

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,

Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,

Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,

Մնաց մի պահ` աչքը մահի։

 

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի

Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―

Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―

Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց

 

 

 

Վերլուծություն

 

Այս բանաստեղծության մեջ Չարենցը նկարագրում էր մարիոնետկայի ապրումները: Նա կարծում էր, որ իր մահը մոտ է: Նա վարպետորեն խաղացնում էր տիկնիկները, և շաա՜տ դանդաղ: Նա ցանկանում էր, որ նա նույնպես մեռնի այդպես կամաց ու դանդաղ…

Նաև նա մարիոնետկայի կերպարը կապում էր Աստծո հետ, իսկ տիկնիկները մարդկանց հետ: Նա փորձում էր նկարագրել, որ մարդը անմիջական կապ ունի Աստծու հետ:

Մտածում եմ նաև երրորդ տարբերակը: Մարիոնետկան պետք է մահանար: Նա ցանկանում էր ևս մի քանի րոպե ապրել: Ցանկանում էր կյանքի վերջին օրը երկարացնել: Ապրել ևս մի քանի օր, ժամ, րոպե կամ վարկյան…

 

 

 

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

 

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.

Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝

Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:

Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ ոք չի ճանաչում՝

Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.

Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.

Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,

Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,

Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.

Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր

Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.

Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.

Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,

Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:

ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,

Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…

— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս

Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

 

 

 

Վերլուծություն

 

Չարենցը իր կյանքում շատ բան է տեսել, զրկել իրեն շատ ցանկություններից:Նա ասում է, եթե նույնիսկ, ես մահանամ, իմ ստեղծագործությունները կմնան հավերժ:Նրան մենք ճանաչում ենք իր ստեղծագործություններով, բայց,նրա ասելով,մենք նրան նույնիսկ այնտեղ չենք ճանաչում. կարծես ուրիշն է ստեղծագործում նրա փոխարեն:Նա շատ է թափառել, և ոչ ոք չգիտի, թե նրա կյանքը ինչպես է անցել, ինչ է զգացել: Նա իր ողջ կյանքը նվիրել է սիրուն զգացել, թե ինչպես է իր կյանքի մայրամուտը գալիս, ցանկացել և փորձել է ազատվել կարոտից, ինչպես անի, որ ձեռքերը չդողան, ու այն օրերը, որը ծախսել է սիրո վրա ներեն իրեն: Եվ վերջում նա խնդրում էր իրեն չանիծել, նույնիսկ, եթե սուտ թվա իր հանդեպ կարոտը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ «ՈւՐԱԽ ԳԻՇԵՐ»

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։— Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։
Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։

«Արև շողցեր ա պայծառ,

Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,

Հրդկի վերև հավաքվեր՝

Կուճլվըլան մեր հավքեր,

Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ցո՛ւյց տվեք հակադրությունները, որոնց վրա կառուցված է «Ուրախ գիշեր» պատմվածքը:

բ) Ընտրե՛ք տարբերակներից մեկը և հիմնավորե՛ք Ձեր ընտրությւոնը:
Պատմվածքը վերնագրված է «Ուրախ գիշեր», որովհետև.

  • պատմվում է ստեղծված ուրախ միջադեպի մասին,
  • պատմվում է մարդկանց բարձր տրամադրության, ուրախ մթնոլորտի մասին,
  • պատմող հերոսը ցանկանում է ընդգծել իրավիճակի ողբերգականությունը::

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ԼԻՆԵԼ ԾՆՎԱԾ…..»

Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հավա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

Հա­յաս­տա­նում` Երևանում էի, առա­վե­լա­գույ­նը եր­կու հար­յուր մղոն դե­պի արևելք իմ ծնն­դա­վայ­րից` Բիթ­լի­սից, ոչ թե այն վայ­րից, որ­տեղ ծն­վել եմ, այլ այն վայ­րից, որ­տեղ ծնվել են ամե­նա­մեր­ձա­վոր նախ­նի­ներս, և ամե­նա­մեր­ձա­վոր ասե­լով` նկա­տի ու­նեմ վեր­ջին երեք կամ չորս հար­յու­րամ­յակ­նե­րում ապ­րած­նե­րին: Աստ­ծո օգ­նու­թյամբ գո­նե մեկ պատ­մա­գիր ենք ու­նե­ցել, որ տե­ղը-­տե­ղին պահ­պա­նել է մեր պատ­մու­թյու­նը` մեզ տրա­մադ­րե­լով մեր տոհ­մա­ծա­ռը, ափ­սոս նրա կռ­վա­զան կի­նը ոչն­չաց­րեց այն, կար­ծես վրեժ լուծելով նրա­նից, որ այդ­պես էլ մեծ մարդ չդար­ձավ կամ այն­պի­սի մե­կը, ով հան­րու­թյա­նը կս­տի­պեր հի­ա­նալ իր կնո­ջով: Եվ մեր պատ­մու­թյու­նը, ինչ­պես և քո­նը, ըն­թեր­ցող, իրակա­նում վա­վե­րագր­ված չէ, հա­վա­նա­բար այն­քան էլ հա­վաս­տի չէ, որ­քան էր, քա­նի դեռ ծա­ռը չէր ոչն­չաց­վել:

Ինքս եմ դա ասում, թան­կա­գին ըն­թեր­ցող, ես` ինքս, քեզ բո­լո­րո­վին էլ անհ­րա­ժեշտ չէ տեղ­յակ լի­նել իրե­րի իրա­կան վի­ճա­կից, կաս­կա­ծի են­թար­կել ինչ­-որ բան կամ այն­պի­սի բան ասել, որ չի աս­վել գու­ցե հա­զար տա­րի առաջ ավե­լի հաս­կա­նա­լի և իմաս­տա­լից լեզ­վով: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչպե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտնագործել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոնֆուցիոսականների, բուդդա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: Սա­րո­յան­նե­րի կե­սից ավե­լին ամուս­նա­ցել է ան­գի­ա­ցի­նե­րի, իռ­լան­դա­ցի­նե­րի, գեր­մա­նա­ցի­նե­րի, ռուս­նե­րի, լե­հե­րի, ֆրան­սի­ա­ցի­նե­րի, իտա­լա­ցի­նե­րի, իս­պա­նա­ցի­նե­րի, հույ­նե­րի, մեք­սի­կա­ցի­նե­րի, շվեդ­նե­րի, նոր­վե­գա­ցի­նե­րի, պոր­տու­գա­լա­ցի­նե­րի, իրան­ցի­նե­րի, իրաք­ցի­նե­րի, հրե­ա­նե­րի, եգիպ­տա­ցի­նե­րի հետ, և այդ ամուս­նու­թյուն­նե­րից ծն­ված երե­խա­ներն, իրոք, գե­ղե­ցիկ են, և նույն­քան հրաշ­ա­լի են նրանց զա­վակ­նե­րը, որոնց մի­այն մեկ ու­թե­րորդ մասն է Սա­րո­յան, բայց այն հա­յե­րը, որ դեռ հիշ­ում են Հա­յաս­տա­նը, մշ­տա­պես հարց­նում են. «Հա­յաս­տա­նից ի՞նչ նո­րու­թյուն կա, Հա­յաս­տա­նը որ­տե՞ղ է, ապա և` մեր լեզ­վի հետ ի՞նչ է լի­նե­լու, իսկ մեր ար­վես­տի՞, մեր ճար­տա­րա­պե­տու­թյա՞ն, մեր մշա­կույ­թի՞, գրա­կա­նու­թյա՞ն, մեր երգ ու պա­րի՞ հետ»: Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:

ա)  Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:

Սարոյանների տոհմը մեծ էր: Նրանք սփռված էին ամբողջ աշխարհով մեկ, բայց օտար ափերում բնակվելուց չէին մոռանում իրեց հայրենիքի մասին: Սարոյանները ամբողջ աշխարհին ներկայացնում էին հայերին:

բ)  Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք:

  • անմիջականությունը, անկեղծությունը,
  • սյուժեն հետաքրքիր է ,
  • լարված դեպքեր են նկարագրված,
  • հումորային է պատումը,
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված,
  • արժանիք չունի: