Հավասարաչափ և Անհավասարաչափ շարժում

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

Հավասարաչափ են շարժվում, օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը, գրեթե հավասարաչափ է շարժվում Երկիրն Արեգակի շուրջը, հավասարաչափ են ընկնում՝ անձրևի կաթիլները, գազավորված ջրում բարձրանում պղպջակները և այլն:

Այն շարժումը, որի ժամանակ երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:

Հիմնականում անհավասարաչափ են շարժվում գրեթե բոլոր մարմինները. փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն:

Ֆիզիկա ուժեր

Նյուտոնի 2 օրենքը հնարավորություն է տալիս գտնելու մարմնի արագացումը՝ անկախ նրա վրա ազդող ուժերի բնույթից։Ոժի ազդեցությամբ արագացում կարող է ձեռք բերել ոչ միայն մարմինն ամբողջությամբ, այլև նրա առանձին մասերը։Դրա հետևանքով փոխվում են մարմնի առանձին մասերի փոխադարձ դասավորությունը և, հետևաբար, մարմնի ձևն ու չափերը։Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի կամ չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։Դեֆորմիացիան կարող է լինել մարմնի ջերմային ընդարձակման, մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ոժի հետևանք։Դեֆորմացիան կոչվում է առաձգական, եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո այն անհետանում է, այսինքն ՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են։Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, ապա այն կոչվում է ոչ առաձգական կամ պլաստիկ։Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է առաձգականության ուժ։Քանի որ առաձգականության ուժերի առաջացումը հետևանք է մոլեկուլների կազմության մեջ մտնող էլեկտրական լիցքերի փոխազդեցության ապա առաձգականության ուժերն ունեն էլեկտրամագնիսական բնույթ։Ազատ անկում կատարող մարմինն ունի ուղղաձիգ դեպի ներքև ուղղված արագացում,ուստի, ըստ Նյուտոնի երկրորդ օրենքի, այդ մարմնի վրա ազդում է նույն ուղղությամբ, այսինքն՝դեպի Երկրի կենտրոն ողղված մի ուժ։Մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը՝ շարժվելով կոր հետագծերով, այսինքն՝ արագացմա մբ։Արեգակը և մոլորակները, ինչպես նաև բոլոր մարմիններ, փոխադարձաբար ձգում են իրար։Մարմինների այդ փոխադարձ ձգողությունն անվանում են տիեզերական ձգողություն, մարմինների փոխադարձ ձգողության ուժը՝ տիեզերական ձգողության ուժ,իսկ մարմինների փոխազդեցությունը՝ գրավիտացիոն փոխազդեցություն։ Տիեզերական ձգողության ուժի դրսևորումներիվց է ծանրության ուժը։Ծանրության ուժ է կոչվում մարմինների վրա Երկրի ազդող ուժը։Այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև,այսինքն՝դեպի Երկրի Կենտրոն։Մարմնի կշիռ։Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա։Հպվող պինդ մարմինների մակերևույթների միջև առաջանում են ուժեր, որոնք ուղղված են հպման մակերևույթին զուգահեռ։Այդ ուժեր, որոնք ուղղված են հպման մակերևույթին զուգահեռ։Այդ ուժերը կոչվում են շփման ուժեր։Դադարի շփման ուժ։Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մարմինների մակերևույթների սահմանին, նրանց հարաբերական շարժման բացակայության դեպքում, կոչվում է դադարի շփման ուժ։Շփման ուժի դրսևորումներից է գլորման շփման ուժը,որով մակերևույթն ազդում է գլորվող մարմնի վրա։ Շփման ուժերն առաջացնում են հպվող մարմինների մոլեկուլների փոխազդեցության հետևանքով, որը պայմանավորված է նրանց կազմի մեջ մտնող էլեկտրական լիցքերի փոխազդեցությամբ։Ուստի՝ շփման ուժերն էլեկտրամագնիսական բնույթ ունեն։Հեղուկ և գազային միջավայրում պինդ մարմնի շարժման ժամանակ առաջանում են ուժեր,որոնք արգելակում են շարժումը։Այդ ուժերն անվանում են դիմադրության ուժեր։Դիմադրության ուժի գլխավոր առանձնատկությունը դադարի շփման բացակայությունն է, հետևաբար՝ հեղուկ կամ գազային միջավայրում մարմինը կարելի է տեղաշարժել նույնիսկ ամենափոքր ուժով։

Ֆիզիկա․ Առաջադրանքներ

Էջ. 33
Տարբերակ I
1.
Բետոնի խտությունը 2200կգ/մ³ է, նշանակում է, որ 1մ³ ծավալով բետոնը 2200 կգ է։
Պատասխան՝ 1

2.
V=20մ³
M=16000կգ
————————

Ro?
Ro=M:V
16000կգ:20մ³=800կգ/մ³
Պատասխան՝ 2

3.
V=0,002մ³
M=1,6կգ
—————————

Ro?
Ro=M:V
Ro=1,6կգ:0,002մ³=800կգ/մ³
Պատասխան՝ 4

4.
Ro=2700կգ/մ³
————————-

գ/սմ³?
2700կգ/մ³=2700×1000/1000000մ³=2,7գրամ
1մ³=1x1x1=100x100x100=1000000սմ³
Պատասխան՝ 1

Լաբարատոր աշխատանք

Աշխատանքի նպատակը. սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափել:Անհրաժեշտ սարքեր և նյութեր`չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Իմ դիմաց դրված է չափանոթ

Չափանոթը գործիք է, որը նախատեսված է ծավալներ չափելու համար:

Ծավալը մարմնի զբաղեցրած տեղն է այս գործիքով: Կարող ենք չափել հեղուկների կանոնավոր և անկանոն պինդ մարմինների ծավալներ : Ծավալի չափման հիմնական միավորը (ՄՀ) –ում ընդունված է այն խորանարդի ծավալը, որի բոլոր կողմերը 1մ են: Այդ միավորը 1մ3 –ն է: Օգտագործվում են նաև այլ միավորներ՝ 1դմ3, 1սմ3, 1մմ3, 1լ3 = 1դմ3, 1մլ3 = 1սմ3 և այլն:

Գործիքից օկտվելուց առաջ ուսմնասիրել չափանոթը: Նրա վրա կան նրբագծերով արված բաժանումներ,որը կոչվում է սանդղակ: Որոշ նրբագծերի վրա գրված չեն թվեր:

Իմ գործիքի չափման սահմանները:Իմ գործիքի չափման սահմանները (հնարավորություն) դա նրա չափման նվազագույն (50 մլ) և առավելագույն (500 մլ) ծավալ նշանակում է V-տառով: V նվազագույն 50 մլ V առավելագույն 500մլ
Այժմ պետք է որոշեմ չափանոթիս բաժանման արժեքը: Դրա համար վերցնում եմ սանդղակի վրա երկու հարևան նրբագծեր, որոնց դիմաց թվեր են գրված (500մլ և 400մլ) մեծ թվից հանում ենք փոքր թիվը՝ 500մլ-400մլ=100 մլ, որից հետո ստացված թիվը բաժանում եմ նրանց միջև եղած բաժանումների թվին: 100մլ:5մլ=20մ բաժանման արժեքը= մեծ թիվ բաժանման արժեքը նշանակում ենք C տառով:

C = (500 – 450) : 10

Որից հետո որոշում ենք չափման սխալը: Չափման սխալը բաժանման արժեքի կեսն է: