Տնային աշխատանք

Տնային աշխատանք
Գլուխ 2․
Դաս 2. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՄԻԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ

1826–1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
1826 թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բա­
նակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներ­
խուժեց Արցախ։Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին
Շուշիի բերդը։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և
կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետա­
գա ընթացքի համար։Իսկ 1826 թ. սեպ­
տեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ
Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց
պարսկական 10–հազարանոց զորամասը։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ)
մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատա­
մարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին
Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված
շրջաններից։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևա­
վորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը
կազմված էր ավելի քան 100 մարդուց։Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին
Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մա­
նուչարյանի ջոկատները։1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ
Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական
գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի
խանությունների սահմաններում։ Վիրահայոց հոգևոր
առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտե­
նում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազա­
տագրության ժամը։Պարսկական մեծաքանակ բանակը հերթական
պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի
մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրա­վեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդ­հատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային
պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան
ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայե­րի վերաբնակեցումը։ 1827 թ. հոկտեմբերին ռուսա­
կան զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ
ու հացով դիմավորեցին նրանց։ 1827 թ. վերջերին և
1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին
Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրա­
նի մայրաքաղաք Թեհրան։1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում
կնքվեց հաշտության պայմանագիր։1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի
զանգվածային վերաբնակեցումը։ Շուրջ 40–42 հա­զար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուր­միայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին
Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։

1․Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը /բանավոր, Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 31-33/

826–1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
1826 թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բա­
նակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներ­
խուժեց Արցախ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատե­
րազմ։Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին
Շուշիի բերդը։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և
կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետա­
գա ընթացքի համար:Իսկ 1826 թ. սեպ­
տեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ
Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց
պարսկական 10–հազարանոց զորամասը։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ)
մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատա­
մարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին
Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված
շրջաններից։ ։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևա­
վորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը
կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին
Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մա­
նուչարյանի ջոկատները։ 1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ
Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական
գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի
խանությունների սահմաններում։ Վիրահայոց հոգևոր
առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտե­
նում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազա­
տագրության ժամը։
Պարսկական մեծաքանակ բանակը հերթական
պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի
մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։
Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։
1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրա­
վեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին
Երևանի բերդը։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդ­
հատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային
պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան
ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։

2․Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն/ էջ 33-34/

Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ:

Տնային աշխատանք

Տնային աշխատանք
11․10․2017
Գլուխ 2․
Դաս 1. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ XIX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Վարչաքաղաքական կացությունը։ XIX դ. սկզբին Ար­
ևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմ­
տյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետու­
թյան տակ էր։ Արևելյան Հայաստանի
տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նա­
խիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ
Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենա­
ազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր
15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք,
նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր
էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալան­
թարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավա­
րումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականա­
կան տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝
Մելիք–Աղամալյանները։
Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայ­
կական Շուշին էր։ XIX դ. սկզբին Ռուսաստանյան կայսրությունն
սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝
Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի
իրականացումը։1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին։ 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
Գյուլիստանի հաշտությունը։ Համոզվելով, որ Անդր­
կովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով
այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ
սկսեց Պարսկաստանի դեմ։ 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման
և գրավեց Շիրակը։Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ
անգամ արշավեցին Երևանի վրա։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաս­
տան։Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղ­
րիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր
պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված
էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան
գյուղում կնքել հաշտություն։

1․Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքը /բանավոր, էջ 30/

Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին։ 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
Գյուլիստանի հաշտությունը։ Համոզվելով, որ Անդր­
կովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով
այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ
սկսեց Պարսկաստանի դեմ։ 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման
և գրավեց Շիրակը։Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ
անգամ արշավեցին Երևանի վրա։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաս­
տան։Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղ­
րիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր
պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված
էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան
գյուղում կնքել հաշտություն։

2․Ներկայացրե՛ք Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Վե՛ր հանեք դրական և բացասական նշանակությունը հայերիս համար /գրավոր/

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Ֆիզիկա

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։
Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:
Նյութը մատերիայի տեսակ է, որից բաղկացած են բոլոր ֆիզիկական մարմինները: Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին:

Չափել ֆիզիկական մեծությունը, նշանակում է այն համեմատել համասեռ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:
Հայտնաբերելով բնության երևույթները նկարագրող առավել ընդհանուր օրենքներ՝ մարդը դրանք օգտագործում է իր գործունեության ընթացքում: Մենք կենցաղում լայնորեն կիրառում ենք էլեկտրական սարքավորումներ՝ էլեկտրական սալիկներ, թեյնիկներ, արդուկներ, փոշեկուլներ, սառնարաններ: Այդ սարքերի ստեղծումը հնարավոր դարձավ էլեկտրական երևույթների և տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրության շնորհիվ: Այսօր դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի և հեռուստատեսության, համակարգիչների և բջջային հեռախոսների, որոնց հայտնագործումը ևս տեղի է ունեցել ֆիզիկայի շնորհիվ: