25․10․2017

§ 4. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ
XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ

Վարչական բաժանումը: Օսմանյան տիրապետու­թյան տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժան­ված էր Էրզրումի (Կարին), Վանի, Կարսի, Ախալց­խայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների (վիլայեթ, փաշայություն)։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ–փաշաներից ամե­նաազդեցիկը Էրզրումի փաշան էր, որ կրում էր սե­րասկյար տիտղոսը:Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժան­ված էր սանջակների (գավառներ):Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մու­շում, Մոկսում, Զեյթունում։1806–1812 թթ. ռուս–թուրքական պատերազմը:XIX դարի առաջին ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրու­թյունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռու­սաստանի դեմ։։ 1807 թ. հունիսի 18–ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճա­կատամարտում նրանք պարտության մատնեցին թուր­քական զորքերին։Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օս­մանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դի­վանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարես­տում կնքել հաշտություն:1828–1829 թթ. ռուս–թուրքական պատերազմը և արևմտահայությունը։1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախու­րյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարե­ցին Կարսի բերդը և հունիսի 23-ին գրոհով տիրեցին Կարսին։Դրանից հետո ռուսական զորքե­րը հուլիս–օգոստոսին գրավեցին Ջավախք գավա­ռը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդա­հանը։։ 1828 թ. օգոս­տոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղա­ցի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշ­կերտի գավառները։Անգլիայի հրահրմամբ 1829 թ. փետրվար–մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրո­նացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ 1829 թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր։ Ադրիանուպոլսի պայմանագիրը։ Արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումը։ 1829 թ. սեպտեմբերի 2–ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ 1829–1830 թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջան­ներից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր։

Հարցեր

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1806-1812 թթ. և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմները։

1806–1812 թթ. ռուս–թուրքական պատերազմը:XIX դարի առաջին ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրու­թյունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռու­սաստանի դեմ։։ 1807 թ. հունիսի 18–ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճա­կատամարտում նրանք պարտության մատնեցին թուր­քական զորքերին։Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օս­մանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազգի դի­վանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարես­տում կնքել հաշտություն:1828–1829 թթ. ռուս–թուրքական պատերազմը և արևմտահայությունը։1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախու­րյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարե­ցին Կարսի բերդը և հունիսի 23-ին գրոհով տիրեցին Կարսին։Դրանից հետո ռուսական զորքե­րը հուլիս–օգոստոսին գրավեցին Ջավախք գավա­ռը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդա­հանը։։ 1828 թ. օգոս­տոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղա­ցի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշ­կերտի գավառները։Անգլիայի հրահրմամբ 1829 թ. փետրվար–մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրո­նացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ 1829 թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր։ Ադրիանուպոլսի պայմանագիրը։ Արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումը։ 1829 թ. սեպտեմբերի 2–ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ 1829–1830 թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջան­ներից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր։

25․10․2017

§ 3. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԸ։ 1836 Թ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈԻՆԸ

Հայկական մարզի կազմակերպումը։ Արևելյան Հայաստանում խանական կարգերի տապալումից հե­տո անհրաժեշտ էր ստեղծել նոր իշխանություն։։ Դեռևս 1827 թ. վերջերին մի խումբ հայ հայրենասեր մտավորա­կաններ՝ Խ. Լազարյանը, Ա. Խուդաբաշյանը և Կ. Ար­ղությանը, Ռուսաստանի հովանու ներքո ինքնավար իշխանություն ստեղծելու վերաբերյալ նախագիծ
կազ­մեցին։ Այդուհանդերձ, կատարեց հայերին սիրաշահելու քայլ. 1828 թ. մարտի 21–ին Նիկոլայ I–ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի խանություններից կազմվեց Հայկական մարզը:Հայկական մարզը կառավարում էր մարզային վար­չությունը, որի պետը 1830–1838 թթ. հայազգի գեներալ Վասիլ Բեհբութովն էր։ ։ 1840 թ. վերացվեց Հայ­կական մարզը։ 1844 թ. հիմնվեց Կովկասի փոխար­քայությունը։ Երկու տարի անց Անդրկովկասը բա­ժանվեց նահանգների։ 1849 թ. հիմնվեց Երևանի նա­հանգը, որի մեջ մտան Երևանի, Ալեքսանդրապոլի,
Նախիջևանի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառ­ները։1836 թ. եկեղեցակա կանոնադրությունը։ Ռու­սական կառավարությունը 1836 թ. մարտի 11–ին հրա­պարակեց եկեղեցական հատուկ կանոնադրություն։Ըստ կանոնադրության՝ Ռուսաստանում ստեղծ­
վելու էր հայկական հոգևոր 6 թեմ։

25․10․2017

§ 2. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ՄԻԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ

1826–1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։1826 թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60-
հազարանոց բա­նակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներ­խուժեց Արցախ։ Հուլիսի 26-ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետա­գա ընթացքի համար։Իսկ 1826 թ. սեպ­
տեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Մարտի դաշ­տում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատա­մարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին
Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևա­վորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ ։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մա­նուչարյանի ջոկատները։ 1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով՝ մոտե­նում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազա­տագրության ժամը։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրա­վեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդ­
հատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։րազմի ելքը։
Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայե­րի վերաբնակեցումը։ 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղու հացով դիմավորեցին նրանց։ 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրա­նի մայրաքաղաք Թեհրան։ 1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը։ Շուրջ 40–42 հա­զար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուր­միայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։ Վերաբնա­կիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքե­րից։

Հարցեր

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը։

Թուրքմենչայի պայմանագիրը։ Պարսկահայե­րի վերաբնակեցումը։ 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղու հացով դիմավորեցին նրանց։ 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրա­նի մայրաքաղաք Թեհրան։ 1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը։ Շուրջ 40–42 հա­զար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուր­միայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում։ Վերաբնա­կիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքե­րից։

25.10.2017

§ 1. ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ XIX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Վարչաքաղաքական կացությունը։ XIX դ. սկզբին Ար­ևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմ­տյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետու­
թյան տակ էր։Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ
Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենա­ազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալան­թարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականա­կան տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝Մելիք–Աղամալյանները։Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայ­կական Շուշին էր։ XIX դ. սկզբին Ռուսաստանյան կայսրությունն սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի իրականացումը։1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին։ 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմը։ Գյուլիստանի հաշտությունը։ Համոզվելով, որ Անդր­կովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ
անգամ արշավեցին Երևանի վրա։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաս­տան։ Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղ­րիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանրց պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։

Հարցեր

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։

1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմը։ Գյուլիստանի հաշտությունը։ Համոզվելով, որ Անդր­կովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը։ Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ
անգամ արշավեցին Երևանի վրա։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաս­տան։ Գահաժառանգ Աբաս–Միրզան Արցախում, Մեղ­րիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանրց պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։