Տնային աշխատանք

24․09․2017
Տնային աշխատանք
Դաս․1

1)Նշե՛ք Հայաստանի ՝ 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի Հայտնի գործիչներին։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև XVIIդ․ կեսերին Կրետե կղզու համար մղված պատերազմը։Թուրքական նվաճումից Կրետե կղզին պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին պատերազմին հաղորդել համաքրիստոնեական բնույթ և համախմբել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին ։ Ելնելով այս իրադրությունից ՝ մի շարք հայ գործիչներ Հայաստանի ազատագրումը կապում էին Եվրոպական երկրների օգնության հետ։ Ազատագրական պայքարի կարկառում գործիչներից էին։ Սսի (Կիլիկոսի) կաթողիկոս Խաչատուր Գաղատացին, բաղիշեցի վաճառական մահտեսի Շահմուրատը, Աղթամարի նախկին կաթողիկոս Հովհանես Թութունջին, Նոր Ջուղայի հայկական առևտրական ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Լուսիկենցը և այլն։

2)Ինչ գիտեք Հակոբ Դ․ Ջուղայեցու և Իսրայել Օրու ու նրանց գործունեության մասին։

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցին Էջմիածնում 1677թ․ գումարեց գաղտնի ժող։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրականությանը 1678թ․ վերջին մեկնեց Կոստանդնուպոլիսի ՝ Եվրոպա անցնելու համար։ Կ․ Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ 1680թ․ Հակոբ Ջուղայեցին մահանում է , և պատվիրականությունը կոստանդնուպոլսից ձեռնույնայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրականներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա ՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության,՝ ստանում է ապայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։

Оставьте комментарий