Տնային աշխատանք

10․10․2017
Տնային աշխատանք
Դաս․4-5 Ազատագրական շարժումները XVII դարի 30-80- Ական
Թվականներին

Հայկական ինքնավարությունն Արցախում (Խամայի մելիքություններ)։ Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահանազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ․ հունիսին Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուքերին ՝ Նադիրը ստիպեց օսմանյան հրամանատարության զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736թ․)։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Ջյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ,սկսեցին անվանել Խամայի (հինգ) մելիքություններ։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը ։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը ՝ 1000-1500 զինվոր։ Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը ՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որն իր հերթին նպաստում էր ինքնավարության ամրապնդմանը։ Արարատյան երկիր և Արցաղի մելիքական իշխանությունները, սակայն, չկարողացան համախմբված դիմակայել Նադիրի սպանությունից (1747թ․) հետո ստեղծված նոր մարտահրավերներին ։ Հայ ազատագրական շարժման գործում անվիճելի է գաղութահայ կենտրոնների դերը, որոնք սկսեցին աշխուժանալ XVIIIդ․ կեսերից։ Հնդկաստանում հայերը հասատատվել էին դեռևս XVI-XVII դարերում։ Պատահական չէ, որ անգլիական <> դյուրությամբ Հնդկասատան մուտք գործելու և հայ վաճառականների հետ մրցակցությունից խուսափելու նպատակով 1688թ․ պայմանագիր կնքեց նրանց հետ ՝ պարտավորվելու հայ վաճառականների ապրանքներն անգլիական նավերով արտահանել Եվրոպա։ Էմինը ծնվել է 1726թ․ Պարսկաստանի Համադան քաղաքում։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751թ․ մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա։ 1759թ․ Էմինը գալիս է Հայաստան։

Оставьте комментарий